Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը Ազգային ժողովում է՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արխիվ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արխիվ

Ազգային ժողով է եկել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քնննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելու նպատակով։

«Ազատության» հետ զրույցում հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ այժմ հանձնաժողովի աշխատանքը վճռորոշ փուլ է թևակոխել, և դրա շրջանակներում է Օհանյանը հրավիրվել, վերջինս մեծ պատրաստակամությամբ համաձայնել է։

Այժմ մեկնարկել է Քննիչ հանձնաժողովի նիստը։

Մինչ հանձնաժողովի նիստի մեկնարկը Օհանյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG