«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը ևս ազատ է արձակվել։
Դանիելյանի խոսքով՝ իրեն և «Ադեկվադ»-ի ևս երկու անդամների բերման են ենթարկել՝ թմրանյութեր օգտագործելու կամ պահելու կասկածանքով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ազատ են արձակվել նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը և «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը, ովքեր բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։