Մատչելիության հղումներ

Առաջարկվում է ՌԴ Սահմանադրությունը լրացնել հարյուրից ավելի նոր դրույթներով


Ռուսաստանի սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խումբն առաջարկել է նախագահի պաշտոնը վերանվանել՝ դարձնելով «գերագույն կառավարիչ», որպես երկրի հիմնական կրոն ամրագրել ուղղափառությունը, ինչպես նաև Ռուսաստանին վերապահել Երկրորդ համաշխարհային պատերազմում «հաղթանակած տերության» կարգավիճակը:

Ընդհանուր առմամբ, ըստ «Կոմերսանտ» պարբերականի, առաջարկվում է ավելի քան 100 նոր դրույթ մտցնել Սահմանադրության մեջ:

Երկրի Մայր օրենքը բարեփոխելու մտադրության մասին առաջինը հայտարարել էր նախագահ Պուտինը երկու շաբաթ առաջ՝ Դաշնային խորհրդին հասցեագրած ուղերձում:

Ընդդիմությունը մտավախություն ունի, որ այս փոփոխություններով Վլադիմիր Վլադիմիրովիչն իրականում ցանկանում է երկարաձգել իր իշխանավարումը նաև 2024-ից հետո, երբ կավարտվի նրա նախագահության արդեն չորրորդ ժամկետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG