Մատչելիության հղումներ

Վարչապետը Արցախի Շահումյան շրջանում ներկա է գտնվել սպաների բնակարանամուտի արարողությանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, այցելել է Արցախի Շահումյանի շրջան։ Վարչապետն Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Կարեն Աբրահամյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ներկա է գտնվել ծառայողական նոր բնակարանների հանձնման արարողությանը։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ 32 սպաների բնակարանների բանալիները նրանց է հանձնել Դավիթ Տոնոյանը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սահակյանը շրջել են բնակարաններով, ծանոթացել ստեղծված պայմաններին։

Նիկոլ Փաշինյանը նշել է, ոը Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG