Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդը դատական հայց է ներկայացրել Բաքվի դեմ


«Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին, արխիվ
«Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին, արխիվ

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին դատական հայց է ներկայացրել Ներքին գործերի նախարարության դեմ՝ իրեն արտասահմանյան անձնագիր չտրամադրելու համար:

Ընդդիմադիր գործիչը շուրջ 15 տարի է՝ զրկված է արտերկիր մեկնելու իրավունքից. իշխանությունները անձնագիր չեն տալիս՝ պատճառաբանելով, թե 1994-ից նրա դեմ քրեական գործ կա հարուցված, որը մինչ օրս չի հանգուցալուծվել:

2015-ին եվրոպական դատարանը վճռել էր՝ այդ որոշմամբ Ադրբեջանի իշխանությունները ոտնահարում են Քերիմլիի իրավունքները, պաշտոնական Բաքուն, սակայն, մինչ օրս դիրքորոշումը չի փոխել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG