Մատչելիության հղումներ

Չեչնիայում առնվազն 25 մարդ է ձերբակալվել նախագահ Կադիրովի ֆոտոկոլաժը տարածելու համար


Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը

Չեչնիայում առնվազն 25 մարդ է ձերբակալվել նախագահ Ռամզան Կադիրովի ֆոտոկոլաժը տարածելու համար. լուսանկարում վերջինս պատկերված է ուղղափառ հոգևորականի հանդերձանքով:

«Ազատության» «Կավկազ.Ռեալիի» հավելվածը, հղում անելով անանուն աղբյուրներին, նշում է, որ ազատազրկվել են ոչ միայն այն ուղարկողները, այլևստացողները, վերջիններիս շարքում անչափահասներ ու տարեցներ կան: Ըստ որոշ հաղորդումների, ազատազրկվածները բռնության են ենթարկվում:

Կադիրովը հայտնի է ավտորիտար կառավարմամբ և ամեն տարի կոշտ քննադատության է արժանանում միջազգային կառույցների կողմից` սեփական քաղաքացիների իրավունքները կոպտորեն ոտնահարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG