Մատչելիության հղումներ

Հոլոքոսթի հիշատակի միջոցառման ժամանակ ԱՄՆ-ը և Իսրայելը կոշտ քննադատել են Իրանին


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ելույթ է ունենում Հոլոքոսթի հիշատակի միջոցառմանը, Երուսաղեմ, 23-ը հունվարի, 2020թ.
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ելույթ է ունենում Հոլոքոսթի հիշատակի միջոցառմանը, Երուսաղեմ, 23-ը հունվարի, 2020թ.

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը երեկ կոշտ քննադատել են Իրանին՝ Աուշվիցի ազատագրման 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Ելույթ ունենալով Երուսաղեմի «Յադ Վաշեմ» թանգարանում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդել է, թե Թեհրանն ամենահակասեմիտական վարչակազմն է աշխարհում, որը փորձում է միջուկային զենք ստեղծել: «Մենք պետք է միավորվենք և թույլ չտանք Հոլոքոսթի կրկնություն», - հայտարարել է նա՝ դիմելով միջոցառմանը մասնակցող ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներին:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը ևս կոչ է արել միջազգային համայնքին միասնական դիրքորոշում որդեգրել Թեհրանի դեմ, ընդգծելով՝ Իրանն աշխարհի միակ պետությունն է, որը հերքում է Հոլոքոսթը:

Իրանը, որը պնդում է, թե միջուկային փորձարկումներն իրականացնում է միայն խաղաղ նպատակներով, չի ընդունում նաև հակասեմիտականության մասին մեղադրանքները: Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, թե խնդիր չունի հրեա ժողովրդի, այդ թվում՝ Իրանում ապրող համայնքի հետ, բայց դեմ է այդ երկրի վարչակազմին ու նրա վարած քաղաքականությանը Պաղեստինի հարցում:

XS
SM
MD
LG