Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը ստորագրել է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու՝ «Բրեքզիթ»-ի մասին օրենքը: Այժմ այն պետք է վավերացվի Եվրախորհրդարանի կողմից:
Հունվարի 31-ին Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից, բայց կմնա միասնական մաքսային տարածքում և կսկսի ԵՄ-ի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ: Եթե մինչև այս տարվա վերջ չհաջողվի պայմանավորվել, ինչը շատ հավանական է, և Լոնդոնը չխնդրի անցումային շրջանի երկարաձգում, ապա 2021 թվականին Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև մաքսային պատնեշ կառաջանա: Նախկին կանոնները կկիրառվեն միայն Հյուսիսային Իռլանդիայի համար: