Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով. ՔԿ


Պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը մահացել է նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

«Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր», - գրել է Հարությունյանը։

Երեկ՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG