Մատչելիության հղումներ

Կրակոց՝ դատավորի աշխատասենյակի պատուհանին. Ոստիկանությունում նյութեր են պատրաստվում


Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստով։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ հաղորդում է ստացվել այն մասին, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի երկրորդ հարկի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է. և ապակիների արանքում առկա է կրակված գնդակ։

«Մեկնած օպերատիվ խումբը նշված աշխատասենյակի ապակիների արանքում հայտնաբերել է կրակված գնդակ: Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ», - «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG