Սերբիան և Կոսովոն կոմերցիոն թռիչքների վերսկսման համաձայնագիր են ստորագրել։ Սա բալկանյան երկու երկրների միջև համագործակցության եզակի նշան է։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բեռլինում Միացյալ Նահանգների դեսպանատանը։
Սերբիայի, Կոսովոյի և Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդները երեկ ողջունել են այս որոշումը, որով փաստորեն վերաբացվում է 20 տարի առաջ փակված օդային տարածքը։
Բելգրադի և Պրիշտինայի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության հետևանքով շուրջ 10 հազար մարդ է մահացել, ավելի քան 1 միլիոնը՝ մնացել անօթևան։
Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին այս համաձայնագրի ստորագրումը որակել է «կարևոր քաղաքացիների տեղաշարժի և հարաբերությունների կարգավորման համար»։
Մինչդեռ Սերբիայի կառավարությունը պնդում է, որ Կոսովոն պետք է վերացնի 100 տոկոսանոց մաքսատուրքը, և որ երկխոսությունը Բելգրադի ու Պրիշտինայի միջև պետք է սկսվի նախքան օդային կապի վերաբացումը։