Մատչելիության հղումներ

Հունվարի 22-23-ը Հայաստան կայցելի Նիդերլանդների ԱԳ նախարարը


Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկ, արխիվ
Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկ, արխիվ

Հունվարի 22-23-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը:

Հունվարի 23-ին Հայաստանի արտգործնախարարությունում կկայանա երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակում Ստեֆ Բլոկին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախարար Բլոկը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG