Ռուսաստանի նախագահը Պետդումա է ուղարկել երկրի մայր օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որի մասին հայտարարել էր անցած շաբաթ Դաշնային խորհրդին ուղղված ելույթում:
Փաստաթութղը դեռ հրապարակված չէ, ելույթում, սակայն, Վլադիմիր Պուտինը նշել էր, որ անհրաժեշտ է նախագահի լիազորությունների մի մասը փոխանցել խորհրդարանին, ստեղծել կառավարման նոր մարմիններ: Վերլուծաբանները չեն բացառում, որ այս փոփոխությունների նպատակն է երկարաձգել Պուտինի իշխանավարումը նաև 2024 թվականից հետո, երբ կսպառվի նրա նախագահության արդեն չորրորդ ժամկետը: