Մատչելիության հղումներ

Ոստիկանության և ցուցարարների միջև բախումները Բեյրութում շարունակվում են


Լիբանան - Ոստիկանությունը փորձում է ջրցան մեքենաների օգնությամբ ցրել ցուցարարներին, Բեյրութ, 18-ը հունվարի, 2020թ.
Լիբանան - Ոստիկանությունը փորձում է ջրցան մեքենաների օգնությամբ ցրել ցուցարարներին, Բեյրութ, 18-ը հունվարի, 2020թ.

Բեյրութում ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է կիրառել խորհրդարանի մոտ հավաքված հարյուրավոր ցուցարարների դեմ, վերջիններս արձագանքել են քարեր ու շշեր նետելով, ոմանք փորձել են հաղթահարել խորհրդարանի պատնեշը՝ «Հեղափոխություն» վանկարկելով:

Արևմտյան աղբյուրների հաղորդմամբ՝ վիրավորվել է առնվազն 114 մարդ:

Դրանից մեկ օր առաջ՝ շաբաթ օրը տեղի ունեցած բախումների հետևանքով էլ վնասվածքներ էր ստացել շուրջ 350 ցուցարար:

Բողոքի ալիքը սկիզբ է առել անցած հոկտեմբերից՝ ցուցարարները պահանջում են վերացնել համատարած կոռուպցիան, ամենաթողությունն ու ստեղծել աշխատատեղեր:

Ակնկալվում է, որ երկրի նախագահն այսօր ուժայինների հետ հանդիպում կանցկացնի՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG