Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը:
«Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա պետական գործիչ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան մասին:
Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը», - ասված է նախագահի ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք՝ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։
ԱԱԾ նախկին տնօրենի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։