Մատչելիության հղումներ

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. Արթուր Մելիքյան


Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։

«Մենք որ եկել ենք դեպքի վայր, [բնակարանում] եղել են կինը և հայրը», - նշեց Մելիքյանը։

Արթուր Մելիքյանն ասաց՝ հարևանների հետ դեռ չեն խոսել, նշելով. «Եթե տեսնում եք՝ ամբողջական տեսախցիկներով կահավորված է, որպեսզի այդ ինֆորմացիան չկորի, ապացույց չկորցնենք»։

Լրագրողների հարցին՝ զենք հայտնաբերվե՞լ է, ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետը պատասխանեց. «Դեպքի վայրում զենք կա, այո»։

Հիշեցնենք՝ այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG