Վաղը Երևանում տեղի կունենա Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Նիստը կանցկացվի Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում։
Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում նշված չեն։