Մատչելիության հղումներ

Պետդուման հավանություն տվեց Միշուստինի նշանակմանը ՌԴ վարչապետի պաշտոնում


Ռուսաստան - Վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը ելույթ է ունենում Պետդումայում, Մոսկվա, 16-ը հունվարի, 2020թ.
Ռուսաստան - Վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը ելույթ է ունենում Պետդումայում, Մոսկվա, 16-ը հունվարի, 2020թ.

Ռուսաստանի Պետդուման մի քանի ժամվա ընթացքում հավանություն տվեց Միխայիլ Միշուստինի նշանակմանը երկրի վարչապետի պաշտոնում:

Վերջինս 53 տարեկան է, մինչ այդ՝ 2010 թվականից ղեկավարում էր Դաշնային հարկային ծառայությունը, ավելի վաղ զբաղվել է գործարարությամբ: Քաղաքական ակտիվ գործունեությամբ երբեք աչքի չի ընկել, անկուսակցական է:

Միխայիլ Միշուստինի թեկնածությունն առաջադրել էր նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դմիտրի Մեդվեդևի կառավարության երեկվա անակնկալ հրաժարականից հետո:

Մինչ այդ Պուտինն ուղերձով դիմել էր Դաշնային խորհրդին ու հորդորել սահմանադրական բարեփոխումներ անցկացնել, որոնք, ըստ վերլուծաբանների, կարող են երկարաձգել նրա իշխանավարումը 2024 թվականից հետո, երբ կսպառվի նախագահության արդեն չորրորդ ժամկետը:

XS
SM
MD
LG