Մատչելիության հղումներ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, Մոսկվա, 15 հունվարի, 2020թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, Մոսկվա, 15 հունվարի, 2020թ.

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին:

Վարչապետ Մեդվեդևի որոշումը տեղի է ունենում նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից մի քանի ժամ անց: Դաշնային ժողովին հղած իր ելույթում Կրեմլի ղեկավարը առաջարկել էր սահմանադրական փոփոխություններ իրականացնել:

Ընդունելով գործադիրի հրաժարականը՝ նախագահ Պուտինը Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է զբաղեցնել Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը և զուգահեռաբար ժամանակավոր կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները: Ռուսաստանի կառավարության ներկայիս կազմը ձևավորվել է 2018 թվականի մարտին, Մեդվեդևը նախարարների կաբինետը գլխավորում է 2012 թվականից:

Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ընթացքում ասել էր, թե նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն չկա, սակայն գործող Սահմանադրությունում պետք է կատարվեն մի շարք փոփոխություններ: Նրա առաջարկները նախատեսում են արմատական փոփոխություն Ռուսաստանի պետական կառավարման համակարգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG