Մատչելիության հղումներ

Թուրքիան հավանաբար այս տարի Ռուսաստանից կգնի S-400-ների նոր խմբաքանակ


Ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգ, արխիվ
Ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգ, արխիվ

Թուրքիան այս տարի ամենայն հավանականությամբ Ռուսաստանից կգնի S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ խմբաքանակ: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը` առանց հավելյալ մանրամասների:

Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի անդամ Թուրքիան S-400 տեսակի համակարգեր գնելու գործարքը Ռուսաստանի հետ կնքել է 2017 թվականին՝ հարուցելով դաշնակիցների զայրույթը: 2.5 միլիարդ դոլար արժողությամբ համակարգերի մատակարարումն սկսվել է անցյալ տարվա ամռանը:

Թուրքիայի դաշնակից Միացյալ Նահանգները հայտարարել է, որ այդ գործարքի հետևանքով Թուրքիան զրկվում է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության և շահագործման ծրագրին մասնակցելու հնարավորությունից:

XS
SM
MD
LG