Մատչելիության հղումներ

Իրաքում հրթիռային հարված է հասցվել ևս մեկ ռազմաբազայի, ուր ամերիկյան զորքեր կան


Իրաք - Ամերիկացի և իրաքցի զինվորականների համատեղ վարժանքներ «Ալ-Թաջի» ռազմաբազայում, արխիվ
Իրաք - Ամերիկացի և իրաքցի զինվորականների համատեղ վարժանքներ «Ալ-Թաջի» ռազմաբազայում, արխիվ

Հրթիռային հարված է հասցվել Բաղդադի հյուսիսում գտնվող «Ալ-Թաջի» ռազմաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Առայժմ պարզ չէ, թե ով է պատասխանատու հարձակման համար:

Վերջին երկու օրվա ընթացքում սա երկրորդ հարձակումն է Իրաքում ռազմական օբյեկտի վրա: Հունվարի 12-ին «Բալադ» բազայի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել էր իրաքյան չորս զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG