Մատչելիության հղումներ

ՄԻՊ. Բժիշկների գնահատմամբ՝ Գրիգորյանի առողջական վիճակը կայուն ծանր է


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը, արխիվ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և նրա փաստաբանների հետ:

Ինչպես հայտնում են ՄԻ պաշտպանի գրասենյակից, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին առնչվող հարցերը քննարկվել են նրա բուժումն իրականացնող բժշկի հետ: Առանձնազրույցի ընթացքում Մանվել Գրիգորյանի գիտակցությունը եղել է պարզ։

«Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում», - հայտարարում է ՄԻՊ գրասենյակը:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դեռ նախորդ տարվա նոյեմբերի 26-ի դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձին քննել ամուսնու և կնոջ գործերը, քանի որ Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին։

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ դեռ երեկ երեկոյան Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել էր, իսկ այսօր արդեն նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG