Մատչելիության հղումներ

Եվրոպական առաջատար պետություններն Իրանին կոչ են անում հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Եվրոպական երեք առաջատար պետությունները` Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կոչով դիմել են Իրանի իշխանություններին` հորդորելով հավատարիմ մնալ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթներին: Այդ մասին նշված է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի համատեղ հայտարարության մեջ:

Իրանը միջուկային համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումից հրաժարվելու մասին հայտարարեց անցած շաբաթ:

Տարածված հայտարարությամբ եվրոպական պետությունները նաև ընդգծում են. - «Դիվանագիտական և խելամիտ միջոցներով հարկավոր է լուծել այն խնդիրները, որոնք ծագում են Իրանի` տարածաշրջանում խաղացած ապակայունացնող դերակատարության հետևանքով: Խոսքը մասնավորաբար Իրանի հրթիռային ծրագրի մասին է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG