Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ բարեկամական հարաբերությունների կանոնավոր զարգացումն ու ընդլայնումը՝ ի նպաստ մեր ժողո­վուրդների բարօրության:

Բարձր եմ գնահատում Իսպանիայի դերակատարությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերի ամրապնդման գործում և լիահույս եմ, որ այն ապագայում կնշանավորվի նոր ձեռքբերումներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG