«Ազատությունը» փորձել է ամփոփել մշակույթի ոլորտում անցած տարվա նվաճումները, վերլուծել բացթողումները, վերհանել դեռևս լուծման կարոտ խնդիրները։
Իրենց դիտարկումները մշակութային տարվա շուրջ «Ազատության» հետ կիսել են ոլորտի պատասխանատուները, հրատարակիչները, բեմադրիչները, թանգարանների աշխատակիցները։