Միջազգային առնվազն 10 խոշոր ավիաընկերություններ անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները Իրանի և Իրաքի օդային տարածքով: Նման որոշման պատճառը Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծումն է:
«Ռոսավիացիան» ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել ժամանակավորապես թռիչքներ չկատարել Իրանի, Իրաքի, Պարսից և Օմանի նեղուցների օդային տարածքներով:
Երևան-Թեհրան ավիաչվերթի գրաֆիկի փոփոխություն այս պահին նախատեսված չէ, հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանից: Վրաստանից Իրան ավիաչվերթները ևս կատարվում են ըստ ժամանակացույցի: Ադրբեջանական ավիաընկերությունը ևս մտադիր չէ փոփոխություն կատարել Բաքու-Թեհրան չվերթի գրաֆիկում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
Ուկրաինան դադարեցրել է թռիչքները դեպի Իրան: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետը:
Այսօր առավոտյան Իրանում կործանվել է ուկրաինական ավիաընկերության օդանավը: Օդանավում գտնվող բոլոր 177 մարդիկ զոհվել են: Ավիաաղետի պատճառներն ուսումնասիրվում են: