Մատչելիության հղումներ

Երևանում ԱՄՆ դեսպանատունը կասեցրել է վիզաների հետ կապված որոշ ծառայություններ


Երևանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ
Երևանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ, այսօր հաղորդում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։

«Եթե ձեր հարցազրույցը չեղարկվել է, խնդրում ենք հետևել ստորև նշված քայլերին․

Ոչ-ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ․ շարունակեք ստուգել հարցազրույցների նշանակման կայքը՝ հարցազրույցի նոր օր վերցնելու համար։ Եթե ձեր հարցազրույցի նոր օր նշանակվել է դեսպանատան կողմից, դուք էլ․ փոստով նամակ կստանաք հարցազրույցի օր վերցնելիս ձեր տրամադրած էլ․ փոստի հասցեին։

Ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ․ դեսպանատունը կվերանշանակի ձեր հարցազրույցի օրը առաջին հնարավորության դեպքում։ Մենք նոր տեղեկատվություն կտրամադրենք ձեր նշած էլ․ փոստի հասցեով», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG