Մատչելիության հղումներ

Վարչապետի մոտ խորհրդակցությանը քննարկվել են զարգացումները տարածաշրջանում


Լուսանկարը՝ վարչապետի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ վարչապետի ֆեյսբուքյան էջից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր խորհրդակցություն է կայացել տարածաշրջանում վերջին զարգացումների առնչությամբ։

«Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դեռևս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը», - Ֆեյսբուքում գրում է Հայաստանի ղեկավարը։

«Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար», - շեշտում է Փաշինյանը։

Այս գիշեր Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը, այդ թվում՝ Այն Ասադի և Էրբիլի ռազմաբազաները։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային հարվածները պատասխանն են Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության։

XS
SM
MD
LG