Առնվազն երեք տասնյակ մարդ է զոհվել, շուրջ 50-ը վիրավորվել իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի թաղման արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ամերիկյան օդուժի հարձակման հետևանքով սպանված բարձրաստիճան զինվորականին այսօր հուղարկավորել են նրա հայրենի քաղաքում՝ Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերմանում: 62-ամյա գեներալի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցել են տասնյակ հազարավոր իրանցիներ:
Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարին Միացյալ Նահանգների իշխանությունները մեղադրում են Իրաքում ամերիկյան զորքի վրա հարձակումներ կազմակերպելու մեջ։