Միացյալ Նահանգները հետևելու է զինված հակամարտության մասին օրենքներին և հարվածներ չի հասցնելու Իրանի մշակութային օբյեկտներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:
Պենտագոնի ղեկավարը ձեռնպահ է մնացել այլ բացատրություններից, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները Իրաքում օդային հարվածի միջոցով սպանեց իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սուլեյմանիին: Հաջորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի կողմից հարձակման դեպքում Միացյալ Նահանգները հարվածներ կհասցնի 52 օբյեկտների, այդ թվում՝ մշակութային: