2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռներից աննախադեպ է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Բուզանդի փողոցում իրենց սեփականության իրավունքի խախտման համար Վարդանյանների ընտանիքին 1 միլիոն 600 հազար եվրո փոխհատուցում վճարելու մասին վճիռը։
«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրերի իրականացման հետևանքով բնակիչների խախտված իրավունքներին են վերաբերում նաև անցած տարի ՄԻԵԴ-ի կայացրած այլ վճիռներ։
Թեմայի շուրջ «Ազատությունը» զրուցել է տուժած բնակիչների, նրանց փաստաբանների, Ազգային ժողովի պատգամավորների, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ։