2019 թվականը Հայաստանի արդարադատության պատմության մեջ կմնա որպես մի ժամանակաշրջան, երբ իրավապահների ուշադրության կենտրոնում նախկին 2 նախագահներն էին. Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հեղափոխությունից հետո հայտնվեցին մեղադրյալի կարգավիճակում:
2008 թվականի մարտյան իրադարձություններից 11 տարի անց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնեց դատարանի առջև՝ մեղադրվելով սահմանադրական կարգի տապալման և խոշոր չափի կաշառք ստանալու համար, տարեվերջին էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց՝ պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար:
Հայաստանի նախկին 2 նախագահներն էլ մեղադրանքը չեն ընդունում: