Մատչելիության հղումներ

Ի՞նչ կատարվեց մեկ տարվա ընթացքում Ադրբեջանում


Բաքու, Ադրբեջան, արխիվ
Բաքու, Ադրբեջան, արխիվ

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում, ի՞նչ կա իշխող ընտանիքի մտքին, սրանք, թերևս, անցնող տարվա ընթացքում ամենահաճախ հնչած հարցերն են ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ դրսում:

Տարվա ընթացքում տեղի ունեցած տարատեսակ աննախադեպ իրադարձությունները, այդ թվում՝ դրական, ավելի շատ անորոշություն են խորացնում, քան հույս ներշնում: Աշխատավարձերի բարձրացում, ուսանողների կրթաթոշակի ավելացում, վարկերի զանգվածային համաներում, փոխհատուցում ղարաբաղյան պատերազմի զոհերի ընտանիքներին, հարկային բարեփոխումներ, հարյուրավոր բանտարկյաների, այդ թվում՝ տասնյակ քաղբանտարկյալների համաներում...Ադրբեջանի ժողովուրդն ականատես եղավ ևս մեկ չտեսնված իրադարձության՝ 2 մարզային ղեկավարներ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու կասկածանքով ձերբակալվեցին:

Աննախադեպ իրադարձություններն այդքանով չսահմանափակվեցին: Իլհամ Ալիևն իր 16-ամյա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ հարցազրույց տվեց տեղական հեռուստատեսությանը, այն էլ ծավալուն: Նա նաև սկսեց շրջաններ մեկնել, ոչ միայն անմիջական զրույց ունեցավ շարքային քաղաքացիների հետ, այլև տեսախցիկների առաջ առանց թիկնապահների գրկախառնվում էր տարեց գյուղացիների հետ, նույնիսկ երգում նրանց հետ...

Տարվա վերջին արդեն ուրվագծվեց, թե ինչու էր Ալիևը որոշել աչքի ընկնել մարդասիրական քայլերով և գթասրտությամբ. իշխանությունը լծվեց պետական համակարգի կառուցվածքային փոփոխությանը:

Ադրբեջանում վերջին 1 տարվա ընթացքում կատարված իրադարձություններին «Ազատության» ամբողջական անդրադարձին կարող եք ծանոթանալ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG