Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպք


100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ
100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրության դեպք բացահայտելու մասին:

«Ըստ ստացված փաստական տվյալների, ՀՀ քաղաքացին, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության, իր ռիսկով, 2016 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, խախտելով ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված նորմերը, փոխշահավետ համաձայնության գալով ՀՀ առևտրային բանկերի որոշ աշխատակիցների հետ, զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ և միջնորդավճարի դիմաց՝ ՀՀ-ում գործող մի շարք փոխանակման կետերին մատուցել է շահավետ փոխարժեքով ընդհանուր առմամբ 36 միլիարդ ՀՀ դրամին համարժեք տարադրամը փոխարկելու ծառայություններ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 11.667.800 ՀՀ դրամի չափով վնաս», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Փոխանակման վերջին դեպքում նշված անձը բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից և նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 100 հազար դոլար, որն առգրավվել է։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի չափը ճշգրտելու և այն հատուցելու ուղղությամբ, փոխանցում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG