Մատչելիության հղումներ

Վարչապետը տիկնոջ և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ այցելել է մարտական հենակետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին։ Այնուհետև վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել առաջնագծում առկա վիճակին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների։ Վարչապետը և Աննա Հակոբյանը զինվորներին են հանձնել նվերներ և մաղթել բարի ու անվտանգ ծառայություն և առողջություն։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Վարչապետն այցելել էլ նաև ՊՆ N զորամաս, շրջայցի ընթացքում ծանոթացել ստեղծված պայմաններին, ինչպես նաև այստեղ նոր ներդրված սննդակարգին։ Նիկոլ Փաշինյանը շրջել է ճաշարանով, հետաքրքրվել ճաշացանկով։ Այստեղ զինծառայողներն իրենց գոհունակությունն են հայտնել նոր սննդակարգից և ընդգծել, որ այն դրական առումով մեծապես տարբերվում է նախորդից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG