Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Կալիֆորնիայի դատարանի` դեկտեմբերի 27-ի վճիռը, որով բավարարվել է Համբիկ Սասունյանի վաղաժամ ազատ արձակման հայցը:
70-ականներին ստեղծված «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ Սասունյանը ամերիկյան դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայում գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության համար:
«Մենք խստորեն դատապարտում ենք դատարանի այս վճիռը, որը բաց է բողոքարկման համար և դեռ պետք է վավերացվի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից», - նշված է թուրքական դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ: «Դատարանի այս վճիռը ոչ միայն դեմ է իրավունքի և արդարության հիմնարար սկզբունքներին, այլև հակասում է ահաբեկչության դեմ պայքարի համատեղ պայքարի ոգուն», - նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: