Մատչելիության հղումներ

Նավալնին «քաղբանտարկյալ» է որակում իր հիմնադրամի զորակոչված աշխատակցին


Ռուսաստան - Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Ռուսլան Շավեդինով, արխիվ
Ռուսաստան - Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Ռուսլան Շավեդինով, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պնդում է, որ իր հիմնադրամի աշխատակիցն ապօրինաբար զրկվել է ազատությունից, և «քաղաքական բանտարկյալ» է որակել Ռուսլան Շավեդինովին։ Վերջինիս փաստաբանները, ինչպես իր բլոգում գրել է Նավալնին, հայցեր են ներկայացնելու դատարան:

Այս շաբաթ խուզարկություն էր իրականացվել Ռուսլան Շավեդինովի տանը, այնուհետև նրան ուժով հարցաքննության էին տարել, ապա՝ շտապ զորակոչել։ 23-ամյա Շավեդինովը ոստիկանությունից պարտադիր զինծառայության է ուղարկվել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս՝ Նովայա Զեմլյա արշիպելագում գտնվող զորամաս: Զորամասը փակ է, փաստաբաններն այնտեղ մուտք չունեն:

Ընդհանուր առմամբ, ըստ Նավալնու, յոթ դատական հայց է ներկայացվելու՝ անձի առևանգման, ապօրինի ազատազրկման, կապի օգտագործման ապօրինի արգելքի, զինկոմիսարիատի ապօրինի գործողությունների և լիազորությունները չարաշահելու դեմ, Շավեդինովի տանը խուզարկությունն ապօրինի ճանաչելու և նրան զորակոչելու որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG