Մատչելիության հղումներ

Նարեկ Սարգսյանը կալանավորվել է


Հայաստան - Ոստիկաններն ուղեկցում են Չեխիայից տեղափոխված Նարեկ Սարգսյանին, Երևան, 21-ը դեկտեմբերի, 2019թ.
Հայաստան - Ոստիկաններն ուղեկցում են Չեխիայից տեղափոխված Նարեկ Սարգսյանին, Երևան, 21-ը դեկտեմբերի, 2019թ.

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի խափանման միջոց կալանքի վերահաստատման վերաբերյալ միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է։ Նարեկ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան կալանավորվել է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել է Հայաստան։

Պաշտոնաթող նախագահի եղբորորդու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել դեռևս մեկ տարի առաջ։ Անցած տարի դեկտեմբերի 6-ին Նարեկ Սարգսյանը «Ինտերպոլ»-ի աջակցությամբ հայտնաբերվեց Պրահայում ու ձերբակալվեց: Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։ Ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց, Չեխիան բավարարել է նախկին նախագահի եղբորորդուն Հայաստանին հանձնելու միջնորդությունը։

Նախորդ տարվա հունիսի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունում Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Մանրամասները՝ քիչ անց

XS
SM
MD
LG