Մատչելիության հղումներ

Թեհրանի տնօրինած հարստացված ուրանի պաշարները հասել են 800 կիլոգրամի


«Իրանի կողմից տնօրինվող հարստացված ուրանի պաշարները հասել են 800 կիլոգրամի»: Այս մասին այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Ամեն ամիս Իրանը շուրջ 200 կիլոգրամ ուրան է հարստացնում, ինչը նշանակում է, որ մոտ 10 ամսից մեր տնօրինության տակ գտնվող ուրանի պաշարները կգերազանցեն 2 տոննան», - հայտարարել է Սալեհին:

Իրանցի պաշտոնյայի պնդմամբ, սակայն, առայժմ վաղ է խոսել 2015 թվականի միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած նոր պարտավորություններից հրաժարվելու` Թեհրանի մտադրության մասին: «Նման որոշումը գտնվում է նախագահի իրավասությունների շրջանակներում: Նա առայժմ նման որոշում չի կայացրել», - նշել է Սալեհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG