Ադրբեջանում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
1606 տեղական խորհուրդների ավելի քան 15 հազար պատգամավորական տեղերի համար 40 հազարից ավելի թեկնածուներ են պայքարում: Առաջադրվածների մեծ մասը ներկայացնում է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, ինչպես նաև իշխանությունների վերահսկողության տակ գործող մյուս քաղաքական ուժերը:
Քվեարկության մեկնարկից քիչ անց անկախ թեկնածուները և իրավապաշտպանները տեղեկություններ սկսեցին տարածել: Քվեարկության ընթացքում առավել հաճախ նկատվող խախտումներ են «կարուսելը», լցոնումները և դիտորդներին տեղամասերից հեռացնելը: