Կուբայի խորհրդարանը Մանուել Մարրերո Կրուսին նշանակել է վարչապետ: Այդ մասին ասվում է Ազգային ժողովի թվիթերյան էջում:
Վերջինիս թեկնածությունը պաշտպանել են խորհրդարանի բոլոր՝ 605 պատգամավորները: Մարրերո Կրուսը դարձել է երկրի առաջին վարչապետն անցած 43 տարվա մեջ: Մինչ այդ՝ 1976-ին, Ֆիդել Կաստրոն փոխել էր Սահմանադրությունն ու վերացրել նախագահի ու վարչապետի պաշտոնները: Այդ տարիներին երկիրը ղեկավարում էր Պետական խորհրդի ղեկավարը:
2019-ին, սակայն, երկրում նոր Սահմանադրություն էր ընդունվել, որով վերականգնվել էին նախագահի ու վարչապետի լիազորությունները: Ամիսներ առաջ՝ հոկտեմբերին, երկրի նախագահ էր դարձել Միգել Դիաս-Կանելը: