Մատչելիության հղումներ

Փաշինյան-Ալիև հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ, բայց «նրանց մասնակցությամբ պաշտոնական ընթրիք կլինի»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:

Այնտեղ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Այս մասին այսօր «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Վերջին հանդիպումը հոկտեմբերին էր կայացել Աշխաբադում՝ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում:

Նախքան այդ հանդիպում կայացել էր մարտի 29-ին Վիեննայում:

XS
SM
MD
LG