Մատչելիության հղումներ

Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ


Ստյոպա Սաֆարյան, արխիվ
Ստյոպա Սաֆարյան, արխիվ

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ միաձայն քվեարկությամբ քաղաքագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանին նշանակեց Հանրային խորհրդի նախագահ:

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի այժմ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդից դուրս գալու մասին հայտարարեց նոյեմբերի 13-ին՝ Հանրային խորհուրդ - իշխանություններ տևական հակասություններից հետո: Խորհրդի անդամներին ուղղված նամակում 73-ամյա Մանուկյանը գրել էր, որ անիմաստ է համարում իր գործունեությունը ստեղծված պայմաններում։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG