Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա նրանց վերագրվող մեղադրանքում առկա գումարի չափով կալանք է դրել: Այս մասին ի պատասխան «Ազատության» հարցի հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, նախկին նախագահին առաջադրվել է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու մեղադրանք: Նույն գործով «Ֆլեշ» ընկերության ղեկավարը մեղադրվում է պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։ Թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանակու մասին ստորագրությունը:

Պաշտոնաթող նախագահը և «Ֆլեշ»-ի ղեկավարը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:

XS
SM
MD
LG