Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորը, ով նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով առանցքային վկաներից է, առաջիկայում կլքի պաշտոնը: Այս մասին հայտնում եմ ամերիկյան լրատվամիջոցները: Նրան դիվանագիտական այդ բարձր պաշտոնում կփոխարինի ներկայիս տեղակալ Քրիստինա Քվեյնը:
Փորձառու ամերիկացի դիվանագետը Կիևում ամերիկյան դեսպանության ղեկավարումը ստանձնել էր դեսպան Մարի Յովանովիչի վաղաժամ հետկանչից հետո: Կոնգրեսում լսումների ընթացքում Թեյլորը մասնավորապես բացատրություններ էր տվել նախագահներ Թրամփի և Զելենսկու աղմկահարույց հեռախոսազրույցին հաջորդած իրադարձությունների, այդ թվում՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օժանդակության կրճատման վերաբերյալ: Դիվանագետը հայտարարել էր, թե « խելագարություն է անվտանգության ոլորտի համար նախատեսված օգնությունը սառեցնել հանուն քաղաքական նպատակների»: