Մատչելիության հղումներ

Երեկոյան և կեսգիշերին մոտ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ


ՀՀ ԶՈՒ զինծառայողը հայ - ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողը հայ - ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Երեքշաբթի օրը ժամը 22-22:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ, Ֆեյսբուքում գգրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հայաստանի Զինված ուժերի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան, գրել է ՊՆ խոսնակը:

Այսօր առավոտյան Հովհաննիսյանը կրկին Ֆեյսբուքում հաղորդել է, որ կեսգիշերին մոտ ադրբեջանական զինված ուժերը շարունակել են կրակել Տավուշի մարզի նշված հատվածներում։ «Հայաստանի Զինված ուժերի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ: Կորուստներ չկան», - փոխանցում է Պաշտպանության նախարարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG