Մատչելիության հղումներ

Անահիտ Բախշյանը դիմելու է դատախազություն պահանջով՝ վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումը


Անահիտ Բախշյան, արխիվ
Անահիտ Բախշյան, արխիվ

«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն այսօր դիմելու է Գլխավոր դատախազություն՝ պահանջով՝ վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։

Գործի այս մասը 2000 թվականին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյո՞ք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն «Հոկտեմբերի 27»-ից առանձնացված այս գործը Գլխավոր դատախազությունը կարճել էր 4 տարի անց՝ 2004 թվականին՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։

Այն ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG