Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ:
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ:
Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների մասին:
Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է նաև Ազգային ժողովի անկախ պատգամավոր, ԼՀԿ խմբակցության նախկին անդամ Արման Բաբաջանյանին:
Պատգամավորը տեղեկություններ է ներկայացրել տարվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության մասին, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության դերին: