Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետի տեղակալ Արթուր Տոնոյանն ազատվել է կալանքից, այսօր «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից: Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը Տոնոյանին կալանավորելու վերաբերյալ:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը կալանավորվել էր նոյեմբերի 21-ին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և համաձայնեցված գործողություններով մրցակցությունը սահմանափակելու մեղադրանքով: