Չինաստանը որոշել է Բելառուսին շտապ վարկ տրամադրել, որի ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 500 միլիոն ամերիկյան դոլար: Բելառուսի ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն` այսօր Շանհայում նման պայմանավորվածություն են ձեռք բերել Բելառուսի կառավարությունը և Չինաստանի Զարգացման բանկը:
Բելառուսի ֆինանսների նախարարության տվյալներով՝ վարկը չի ուղղվելու որևէ կոնկրետ նախագծի իրագործմանը և կարող է օգտագործվել ընդհանուր խնդիրների լուծման, ինչպես նաև պետական պարտքի մարման նպատակով:
Ավելի վաղ Մինսկը բարդությունների էր բախվել Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում: Բելառուսն ակնկալում էր Մոսկվայից շուրջ 600 միլիոն դոլարի վարկ ստանալ: